Ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

ՀՈՒԼԻՍԻ 27-ՕԳՈՍՏՈՍԻ 1

Մայրաքաղաքում այսօր, հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-ին՝ երեկոյան ժամերին, հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ: Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 29-ին, 31-ին, հուլիսի 28-ին, օգոստոսի 1-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ կարճատև անձրև և ամպրոպ: