Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ՆԳՆ

Հուլիսի 26-ին` ժամը 17։59-ին, Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Մոտ 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։

Դեպքի վայրում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար։