Ժողովուրդը կանգնած է ջարդերի աճող վտանգի առաջ. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը վերահսկողության տակ է առել Արցախի որոշ համայնքներ, ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ, հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Նրանք նաև կտրել են ճանապարհային կապը Արցախի որոշ հատվածների միջև՝ ստեղծելով լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում։ Ժողովուրդը կանգնած է ջարդերի աճող վտանգի առաջ»,-նշել է Բեգլարյանը։