Լուծվել են բուժաշխատողների աշխատավարձերի ուշացման պատճառ դարձած տեխնիկական խնդիրները

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․

«Որոշ կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձն ուշանալու առնչությամբ տեղեկացնում ենք,որ  2021 թվականի փետրվարի ընթացքում պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրները լուծվել են:

Բանկային 1 օրվա ընթացքում բժշկական կազմակերպությունները, որոնց ֆինանսակավորումը խաթարվել էր, կստանան իրենց սահմանաչափին համապատասխան ֆինանսավորում»: