Դավթաշենի գյուղմթերքի շուկան արդեն գործում է. քաղաքապետարան

Դավթաշենի գյուղմթերքի շուկան արդեն գործում է, տեղեկաղցնում են Երևանի քաղաքապետարանից:

«Զբոսայգու հարևանությամբ գտնվող շուկայում առևտրականները գալիս են ամեն օր՝ առավոտյան ժամը 7-ից:
Շուկայի տարածքն առանձնացվել էր մի քանի տարի առաջ, բայց առևտրականներն ապրանքն իրացնելու համար ընտրում էին մարդաշատ մայթերն ու խանութների հարակից տարածքները՝ զբաղվելով բացօթյա ապօրինի առևտրով»: