Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Արշակ Ջերջերյանը ևս 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. Hetq.am

Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» փոխտնօրեն Արշակ Ջերջերյանն, ով անցնում է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով, 5մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: 

Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից:

Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր գործով մյուս երեք մեղադրյալների՝ Անուշ Գարսանցյանի, Լիանա Կարապետյանի նկատմամբ գրավ կիրառելու, ինչպես նաև «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դատարանների որոշումների մասին:

Վերջիներս, ինչպես նաև Արշակ Ջերջերյանը ձերբակալվել էին դեկտեմբերի 19-ին, ապա միջնորդություններ էին ներկայացվել դատարան՝ նրանց կալանավորելու վերբերյալ:

Ստացվում է, որ թեև վարույթն իրականացնող Քննչական կոմիտեն վերը նշված չորս մեղադրյալներին կալանավորելու հիմքեր և պայմաններ է տեսել՝  նրանց ոչ ոք չի կալանավորվել:

Մանրամասները՝ այստեղ