Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին տոնական օրվա կապակցությամբ:

Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ այս տոնը շատ կարևոր է ոչ միայն ֆրանսիացիների, այլև ամբողջ առաջադեմ մարդկության համար, քանի որ այն խորհրդանշական է ազատության, եղբայրության և հավասարության գաղափարների համար:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախության հռչակումից ի վեր ամենատարբեր ոլորտների զարգացման գործում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունն ու բարեկամական կեցվածքը:

Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել այցելության կապակցությամբ:

Զրուցակիցները կարևորել են հայ-ֆրանսիական առանձնահատուկ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և մտքեր են փոխանակել փոխգործակցության ներկա օրակարգերի և հետագա համագործակցության վերաբերյալ: