Արոնյանը զիջել է Կարլսենին Magnus Carlsen Invitational փլեյ-օֆֆի մեկնարկային տուրերում

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի փլեյ-օֆֆում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Արագ շախմատի առաջին երկու պարտիաներում հաղթեց Կարլսենը, իսկ երրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Մարտի 17-ին գրոսմայստերները կանցկացնեն 3-4 պարտիա:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 220 հազար ԱՄՆ դոլար:

Նա դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Օրեր առաջ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից:  Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: