Տիգրան Ավինյանը դատապարտում է Եռաբլուրում ոստիկանության կողմից զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ուժի կիրառումը

Երևանի նորընտիր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառումը բացասական երևույթ է համարում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավինյանն այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանում  լրագրողների հետ ճեպազրույցում` նշելով, որ ոստիկանությունում ծառայողական քննություն է տարվում:

« Հուսով եմ, որ այն անձինք, ովքեր մեղավոր են,կպատժվեն: Այն ինչ տեղի է ունեցել դատապարտելի է: Կա քննություն, որը պետք է պարզի»,-ասաց նա: