Պետերբուրգում փլվել Է մարզահամերգային համալիրի տանիքը

Սանկտ Պետերբուրգում փլվել Է «Պետերբուրգսկի» մարզահամերգային համալիրի տանիքը: Այդ մասին ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել համալիրի ապամոնտաժման ժամանակ, փլվածքների տակ կարող են բանվորներ լինել:

Փլուզման մակերեսն առայժմ հայտնի չԷ: