Թանկյանը հետևորդներին խնդրել է Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով դիմել Սպիտակ տանը, Կոնգրեսին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որը Հայաստանի և Արցախի համար այս ծանր օրերին աջակցում է իր հայրենակիցներին, դատապարտում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները, խնդրել է իր հետևորդներին կոչ անել Սպիտակ տանը և Կոնգրեսին`դատապարտել ագրեսիան:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Թանկյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Մեկ շաբաթ առաջ Արցախի և Հայաստանի ժողովուրդը ապրում էր խաղաղ պայմաններում, իսկ այժմ նրանց հայրենիքը Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքով վերածվել է պատերազմի դաշտի: Խնդրում եմ հորդորել Սպիտակ տանը և Կոնգրեսին՝  դատապարտել ագրեսիան»,-շեշտել է երգիչն ու ներկայացրել հղումները՝ marchtojustice.org/action-alertspetitions.whitehouse.gov/petition/condemn-aggression-turkey-and-azerbaijan-against-artsakh-armenia:

 Ավելի վաղ Սերժ Թանկյանը ի աջակցություն Արցախի 250 000 դոլար էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: