Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցը ներկայացվել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային

Սեպտեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առցանց հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գործադիր տնօրեն տիկին Էլեոնոր Մորելի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Իլյա Նուզովի հետ, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։

«Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցը՝ հատուկ անդրադարձ կատարելով կյանքի իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի խախտումներին, ինչպես նաև քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը:

Պաշտպանը պատասխանել է նաև գործընկերների հարցերին և ներկայացրել մարդու իրավունքների պատշպանության ներկայիս իրավիճակը Հայաստանում»,- նշված է հաղորդագրությունում։