Բարսեղյանն ահազանգում է, Շարմազանովն ասում՝ օրինախախտում չկա. «Հայրենդարձություն-2012»՝ դեպի ընտրություններ

Բարսեղյանն ահազանգում է, Շարմազանովն ասում՝ օրինախախտում չկա. «Հայրենդարձություն-2012»՝ դեպի ընտրություններ
Բարսեղյանն ահազանգում է, Շարմազանովն ասում՝ օրինախախտում չկա. «Հայրենդարձություն-2012»՝ դեպի ընտրություններ

Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ, ահազանգ է հնչեցրել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեվոն Բարսեղյանը: Նա հայտարարել է, թե մեծ թվով մարդիկ Վրաստանից Հայաստան են տեղափոխվում եւ որ դա կապված է «ընտրությունների հետ»:
Բարսեղյանի հաղորդմամբ, այսօր առավոտյան ժամը 12:30-ին Գյումրիից 30 կմ հեռավորության վրա գտնվող Ձորակապի դիրքի մոտ Ջավախքից Հայաստան են մտել 3 խոշոր ավտոբուս, 20 միկրոավտոբուս եվ 10-ից ավելի «ջիփեր»՝ հայկական եվ վրացական դրոշներով:
Իր ֆեյսբուքյան էջում Լեվոն Բարսեղյանն արդեն տարածել է 2 տեսանյութ «Հայրենադարձություն-2012» անվանակոչած օպերացիայից, որոնք նկարանահանել է առավոտյան:
«Դե մարդիկ կարոտել են հայրենիքը եկել են, ինչ կարող ես ասել, բայց հասկանալի է, որ միանշանակ դա կապված է ընտրությունների հետ»,- ասում է Բարսեղյանը:

Նրա հավաստամաբ ավտոմեքենաների պետհամարանիշները եղել են վրացական եվ բոլոր մեքենաները շարժվել են դեպի Երեվան:

«Ճիշտ է, մի 3 օրով էին հայրենադարձվում, բայց էլի բան է: Ճշմարիտ է, որ ավտոբուսների եւ մեքենաների վրա չկար գրած, թե մանավանդ այդ, ո՞ր տեղամասեր են հայրենադարձվում զանոնք…»,- ասում է Բարսեղյանը:

Նա նշում է, որ նման օպերացիայի ականտես է եղել նաեվ 4 տարի առաջ նախագահական ընտորությունների ժամանակ:

Սակայն, այս հայտարարությանը շատ հանգիստ է արձագանքել, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ջավախքը մեր պատմական հայրենքին է եվ եթե այնտեղից հայրենադարձներ են գալիս Հայաստան թեկուզ եվ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին ոչ մի օրինախախտ երեվույթ դրանում չկա»,- «Մեդիալաբին» ասել է Շարմազանովը՝պարզաբանելով, որ կարող են լինել եւ մարդիկ, ովքեր ապրում են Վրաստանում, սակայն գրանցված են Հայաստանում եւ լիարժեք իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am