Նիցցա-Կոտ-դ՛Ազյուր մետրոպոլի խորհրդի բանաձևը՝ Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլի խորհրդի բանաձևը հայ ժողովրդին սատարելու և Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին․

Հաշվի առնելով Ֆրանսիային և Հայաստանին միավորող պատմական և մշակութային կապերը մասնավորապես 1915 թ. հայոց ցեղասպանության մազապուրծներին Ֆրանսիայում և մեր վարչատարածքում հյուրընկալելուց հետո:

Հաշվի առնելով, որ Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլում հայկական ծագմամբ շատ ֆրանսիացիներ են ապրում, ովքեր առանձնահատուկ ձևով կապված են Հայաստանին:

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման արդյունքում Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլն անհրաժեշտ է համարում աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և վերահաստատել, որ հավատարիմ է ժողովրդավարության և ազատության գաղափարներին:

Հաշվի առնելով այն ծանր մարդասիրական վիճակը, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տասնյակ հազարավոր տեղահանվածներ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով:

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով իրենց երկրի անկախության օգտին արտահայտված և մշտապես վերահաստատված կամքը, երկիր, որ օժտվել է ժողովրդավարական կառույցներով և գործելակերպով Արցախի Հանրապետություն անվան ներքո:

Հաշվի առնելով, որ 1994 թ.-ին կնքված զինադադարի համաձայնագիրը թույլ տվեց դադարեցնել 1988 թ.-ին սկիզբ առած ղարաբաղյան համակարտությունը, և որ հակամարտության խաղաղ, բանակցային և տևական լուծման պետք էր գալ Մինսկի խումբի շրջանակներում, և որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը կայացվել է այս շրջանակներից դուրս:

Հաշվի առնելով ներկայումս Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությանը սպառնացող վտանգը:

Հաշվի առնելով Ֆրանսիայի դիվանագիտության բուռն ցանկությունը՝ 1994 թ.-ից ի վեր Մինսկի խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համանախագահությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային լուծում գտնելու հարցում:

Հաշվի առնելով տարբեր քաղաքական կազմավորումների խորհրդարանականների կողմից 2020 թ. հոկտեմբերի 16-ին Ազգային ժողովում ՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ, և Սենատում ՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ներկայացված բանաձևերի առաջարկները։

Հաշվի առնելով Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլի նախագահի աջակցությունն ուղղված հայկական քաղաքակրթության բնօրրան հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հայերին՝ միանալով մասնավորապես 2020 թ.-ի հոկտեմբերի 4-ին բազմաթիվ հայտնի անձանց կողմից ստորագրված կոչին,

Հաշվի առնելով հակամարտության տևական կարգավորման ուղենիշների սահմանման հրատապ անհրաժեշտությունը, որոնք կերաշխավորեն մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, 1994 թ. սահմանված սահմանների վերականգնումը, բնակչության անվտանգությունը և 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից ի վեր իրենց տները ստիպված լքած տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձի իրավունքը:

Մետրոպոլի խորհրդին առաջարկում ենք հաստատել սույն բանաձեւը, որով դիմում ենք Ֆրանսիայի կառավարությանը.

🔵 ի գործի դնել բոլոր դիվանագիտական միջոցները, որոնք անհրաժեշտ են հակամարտության վերջնական կարգավորման համար՝ Մինսկի խմբի շրջանակներում երաշխավորելով առկա ողջ բնակչության կայուն անվտանգությունը,

🔵 ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես իր բնակչության անվտանգության, տարածաշրջանային և գլոբալ կայունության գրավական,

🔵 այս ճանաչման միջոցով տեղական իշխանություններին և հանրային հաստատություններին թույլ տալ փոխգործակցել Արցախի Հանրապետության իրենց գործընկերների հետ համագործակցության ծրագրեր զարգացնելու և բնակչությանն աջակցություն ցուցաբերելու հարցում:

❗ՆԻՑՑԱ – ԿՈՏ Դ՛ԱԶՅՈՒՐ ՄԵՏՐՈՊՈԼԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ)…

Posted by Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում on Monday, November 30, 2020