Սպանություն Գյումրիում. շենքի շքամուտքում հայտնաբերվել է 26-ամյա տղայի դի

Այսօր, մարտի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում  է SHAMSHYAN.com-ը:

Քաղաքացիների ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած ստիկաններն ու քննիչները շքամուտքում, աստիճանների մոտ հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետքերով 26-ամյա Գևորգ Դ-ի դին։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քերական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանձագործությունը բացահայտելու՝ կատարողին և հանցագործության գործիք-առարկան հայտնաբերելու ուղղությամբ։