«Crans Montana» միջազգային ֆորումին ՀՀ նախագահը մրցանակ կստանա

«Crans Montana» միջազգային ֆորումին ՀՀ նախագահը մրցանակ կստանա
«Crans Montana» միջազգային ֆորումին ՀՀ նախագահը մրցանակ կստանա

Շվեյցարիայում հունիսի 26-29-ը կայանալիք «Crans Montana» միջազգային ֆորումի ամենամյա նիստին նախատեսված է մրցանակաբաշխության արարողություն, որի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կպարգևատրվի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆորումի օրակարգի համաձայն, պարգևատրվելու է նաև Սլովենիայի Հանրապետության նախագահ Բոութ Պահորը, Գվինեայի Հանրապետության առաջին տիկին Ջենե Կաբա Կոնդեն:  

«Crans Montana Forum»-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի տարեկան միջոցառումներին ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են սոցիալական, տնտեսական խնդիրներ, անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր: Արմեն Սարգսյանը «Խաղաղության, զարգացման և կայունության ժամանակակից մարտահրավերներն ու դրանք հաղթահարելուն ուղղված արդյունավետ համագործակցության խթանումը» թեմայով քննարկումներում հանդես կգա որպես գլխավոր բանախոս:

Նախագահ Սարգսյանը Ցյուրիխում կմասնակցի նաև գիտության ու արվեստի միջազգային «STARMUS» փառատոնի բացմանը և հանդես կգա ելույթով: