2000-ից ավելի կրակող և երկու վիրավոր ԼՂՀ-ում

2000-ից ավելի կրակող և երկու վիրավոր ԼՂՀ-ում
2000-ից ավելի կրակող և երկու վիրավոր ԼՂՀ-ում

Վերջին մի քանի օրերին հակամարտ զորքերի շփման գծում Ղարաբաղյան կողմն ունեցել է վիրավորներ, քանի որ հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
Այս մասին հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության բաժինը:

Ապրիլի 24-ին արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա հակառակորդը “ԻՍՏԻԳԼԱԼ” զինատեսակով կրակել է սանիտարական մեքենայի վրա, որի արդյունքում վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Անդրանիկ Գևորգի Մադոյանը և Էռնեստ Միքայելի Սարգսյանը:

«Վերոնշյալ փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդը շարունակում է իր ապակայունացնող ռազմավարությունը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և, ցինիկաբար անտեսելով Ժնևյան կոնվենցիայով ամրագրված մարդասիրական դրույթները, կրակ է բացում նաև սանիտարական մեքենայի վրա, որը կրում է կարմիր խաչ տարբերանշան»,- ասված է հայտարարության մեջ:

© Medialab.am