Տեղական տուրքերը հավաքագրվել են, բայց փաստացի չեն մուտքագրվել համայնքի բյուջե. Հարուցվել է քրեական գործ

Տեղական տուրքերը հավաքագրվել են, բայց փաստացի չեն մուտքագրվել համայնքի բյուջե. Հարուցվել է քրեական գործ
Տեղական տուրքերը հավաքագրվել են, բայց փաստացի չեն մուտքագրվել համայնքի բյուջե. Հարուցվել է քրեական գործ

Տեղական տուրքերը հավաքագրվել են, բայց փաստացի չեն մուտքագրվել համայնքի բյուջե։ Հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«2019 թվականի փետրվարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները շրջայց են իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ինչի ընթացքում այցելել են Րաֆֆու փողոցի թիվ 1/8 հասցեում գտնվող` «Սիմոն և Հակոբ Թոռներ» ՍՊ ընկերությանը պատկանող գյուղատնտեսական արտադրանքի շուկա ու հայտնաբերել, որ շուկայի տարածքում գործում են հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների իրացմամբ զբաղվող, տարբեր անհատ ձեռնարկատերերի կողմից շահագործվող օբյեկտներ, որոնք իրենց գործունեությունն իրականացրել են առանց համապատասխան թույլտվությունների` չվճարելով նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տուրքերի գումարները:

Փաստի առթիվ հարուցվել են վարչական վարույթներ և կազմվել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ:

Վարչական վարույթների շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչություն հրավիրված անհատ ձեռնարկատերեր Ռ. Թ-ն, Ռ. Հ-ն, Ս. Հ-ն, Ա. Գ-ն, Ջ. Ս.-ն, Ռ. Գ.-ն, Գ. Դ.-ն, Թ. Պ.ն, Լ. Մ.-ն և Ն. Ն.-ն իրենց բացատրություններով հայտնել են, որ 2015-2018թթ. ընթացքում վերը նշված թույլտվությունների տրամադրման նպատակով տեղական տուրքերի գումարները առձեռն վճարել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներին, իսկ որոշ դեպքերում` նաև «Սիմոն և Հակոբ Թոռներ» ՍՊ ընկերության աշխատակիցներին, այն ինչ Երևանի քաղաքապետարանի տեղական տուրքերի հաշվառման ծրագրի տեղեկատվական բազայով կատարված ստուգմամբ պարզվել է, որ վերջին անգամ տեղական տուրքերը փաստացի մուտքագրվել և թույլտվությունները օրենքով սահմանված կարգով տրամադրվել են 2015 թվականին, իսկ անհատ ձեռնարկատեր Ն. Ն.-ի և Ջ. Ս.-ի անվամբ տուրքերի գումարներ ընդանրապես չեն մուտքագրվել:

Նկատի ունենալով, որ վարչական վարույթի շրջանակներում հայտնաբերվել են առևերույթ հանցագործության հատկանիշներ և նյութերի հետագա ընթացքը ենթակա է լուծման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով, ուստի, ղեկավարվելով վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 253-րդ հովածով, նյութերն ուղարկել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Վերը նշված փաստի առթիվ 27.03.2019թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն»: