Երևանն արձագանքում է եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը մերժելու մասին Ալիևի հայտարարությանը.«Ազատություն»

«Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում: Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե` Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում», – ասել է Հայաստանի ԱԳ նախարարը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահին:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Երևանը մերժել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը:

Ըստ Արարատ Միրզոյանի՝ այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը:

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել և այժմ էլ պատրաստ է նման հանդիպմանը, «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է նախարարը՝ հավելելով. «Այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում, երբ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն»: