«ՀՅԴ-ն որեւէ ֆոբիա որեւէ մեկի նկատմամբ երբեք չի քարոզել»

«Երկիր» թերթը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հետ՝ վերջերս DIY ակումբի հրկիզման մեջ կասկածյալների՝ կալանքը գրավով փոխարինելու մասին մամուլում տարածված նյութերի վերաբերյալ:

Վահան Հովհաննիսյանը խորհուրդ է տվել ակումբի տերերին եւ նրա ներքին ու արտաքին հովանավորներին ձեռնպահ մնալ քրեական հանցագործությունը քաղաքականացնելուց: Նա ավելացրել է, որ գործը գտնվում է նախաքննության փուլում եւ, հույս ունեն, որ անաչառ քննությունը կպարզի` ովքե՞ր են այդ չարագործության հրահրողները, կազմակերպիչները եւ իրականացնողները: Մինչ նախաքննության ավարտը պետք չէ պղտոր ջրում ձուկ որսալ եւ զրպարտությունների միջոցով քաղաքական կապիտալ վաստակել, նշել է Վահան Հովհաննիսյանը:

© Medialab.am