«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի հաղթող ընկերությունները կկարողանան իրենց ծրագրերը ներկայացնել միջազգային ձեռներեցներին․ Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) և Draper University-ի համագործակցության արդյունքում ստեղծված «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում 2020 թ. մրցույթում հաղթել է շուրջ 15 կազմակերպություն։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Այս ընկերություններից յուրաքանչյուրը մեծ ներդրումներ ներգրավելու և շուկաներ նվաճելու հնարավորություն ունի’ Հայաստանում և արտերկրում։

Հունվարի 28-ին ընկերությունները հնարավորություն կունենան իրենց ծրագրերը ներկայացնել միջազգային ձեռներեցներին, գործընկերներին ու ներդրողներին:

Բարձր տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման, ինչպես նաև կառավարության հիմնական առաջնահերթություններից է։ Շուտով նախարարությունը կհայտարարի ձերներեցության նոր դրամաշնորհային ծրագրերի, վերապատրաստման և զարգացման նոր հնարավորություների մասին։

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակն է Հայաստանը կապել միջազգային տեխնոլոգիական կենտրոնների հետ` օգտագործելով հայկական գիտական մտքի ուժը՝ հենվելով Սփյուռքի հնարավորությունների ու ներուժի վրա», -գրել է նախարարը:

Expper Technologies, Embry Tech, CoinStats, RetentionForce, @Hub Tech, URAAA, payva, GeBe Cert, Easydmarc, eSwap,…

Posted by Hakob Arshakyan on Monday, January 18, 2021