Սիսիանում դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից մեկին գտել են մահացած: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
«Ցավոք, զինծառայողին մահացած են գտել»,- ասաց Ալթունյանը:
Նա հավելեց, որ մահացածը պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Քարամյանն է:
Ավելի վաղ ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից երեքին հաջողվել էր գտնել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: