Շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում. ի՞նչ խոստման դիմաց․ Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10,00-ի դրությամբ):Բայց պաշտոնապես Հայաստանից ռուսական նախաձեռնության վերաբերյալ որևէ հաստատում դեռ չկա:

Այս պահին Վարդենիսում եմ, կարծես թե կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է: Բայց հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում… Ինչի՞, ի՞նչ խոստման դիմաց…Պի՛նդ պիտի լինենք սիրելի ժողովուրդ….0187։