Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ, որպեսզի նրանց օգնի հակամարտությունը կարգավորելու հարցում, բայց որևէ էական առաջընթաց դեռ չկա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ, ոչ։ Ստույգ ըմբռնում չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կա՞ արդյոք առաջընթաց Մոսկվան որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստման հարթակ օգտագործելու` ռուսական առաջարկի վերաբերյալ։