«Ուրդեղ էլ երթանք, նույն կյանքն է». Շիրակի մարզի արտագաղթող սահմանամերձ գյուղերի տխուր պատկերը /Տեսանյութ/

«Ուրդեղ էլ երթանք, նույն կյանքն է». Շիրակի մարզի արտագաղթող սահմանամերձ գյուղերի տխուր պատկերը /Տեսանյութ/
«Ուրդեղ էլ երթանք, նույն կյանքն է». Շիրակի մարզի արտագաղթող սահմանամերձ գյուղերի տխուր պատկերը /Տեսանյութ/

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն ցուցաբերելու նպատակով, ուղևորվելով Հայաստանի սահմանամերձ` Ամասիայի նախկին վարչական շրջանի գյուղեր, հանդիպել են տեղի բնակիչներին, հաղորդակից դարձել նրանց դժվարին կենցաղին, հազար ու մի հոգսին:
«Մի փոքր առաջ անցնելով ասենք, որ հրաշք բնության գրկում` Արփա լճից արևելք ընկած տարածքի գյուղերում պատկերը տխուր է: Առանց այն էլ սակավամարդ` 20-ից 50 ընտանիք ունեցող գյուղերը օր օրի դատարկվում են` հիմնականում ճանապարհներ չլինելու պատճառով: Ամասիայից ընդամենը 30-35 կմ անցնելու համար մեզանից պահանջվեց մոտ 2 ժամ: Սոսկալի ճանապարհներ էին, բայց ոչ պակաս սոսկալի էր բնակիչներից շատերի ապրելակերպը… պարզապես հնարավոր չէ խոսքերով նկարագրել, այդ ամենը տեսնել է պետք…,-նկարագրված է կենտրոնի նյութում:

Երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիից բազամաթիվ ընտանիքներ մեկնել էին բնակվելու այդ գյուղերը, ուր նախկին ադրբեջանցի բնակիչներից դատարկվելուց հետո ազատ բազմաթիվ տներ կային: Սակայն նորաբնակներից շատերը հետագա տարիներին ևս արտագաղթում են»:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները զրուցեցել են նախկին գյումրեցի Լյովա Գևորգյանի հետ, ով իր ընտանիքի 5 անդամներով 1989 թ.-ից բնակություն է հաստատել Ծաղկուտ, նախկին Գյուլիջա գյուղում: Նա կնոջ մահից և զավակների արտագաղթելուց հետո կիսախարխուլ տանը ապրում է միայնակ….

«Ուրդեղ էլ երթանք, նույն կյանքն է»,-տեսանյութում ասում է Լյովա Գևորգյանը:

© Medialab.am

Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում: