Հույն հոգևորականները դատապարտել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությունը․ Ermenihaber.am

Աթենքի արքեպիսկոպոս Իերոնիմոսն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մտադրությանը։ Նրա խոսքով՝ թուրքական կողմի այդ նախաձեռնությունը պարզապես խաղ է և իրականում Թուրքիան չի համարձակվի նման բան անել։

Հունաստանի տարածքային հոգևոր առաջնորդներից՝ մետրոպոլիտներից որոշները ևս արձագանքել են Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ ձևավորված իրավիճակին։ 

Ռեթիմնոյի մետրոլոպիտ Եվգենիոսը հայտարարել է, որ Սուրբ Սոֆիան իրականում պետք է վերականգնի եկեղեցու իր կարգավիճակը։ Նա նաև հավելել է, որ իրենք աղոթում են, որպեսզի կառույցը շարունակի գործել որպես թանգարան։

Շարունակությունը՝ Ermenihaber.am կայքում։