Արթուր Դավթյանը Արցախում հանդիպել է Արայիկ Հարությունյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, քննարկվել են Հայաստանի և Արցախի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանը և կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր: