Արևորդի բնապահպանական փառատոնը հայտարարում է ֆիլմերի ընդունման բաց կանչ

Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնը հայտարարում է ֆիլմերի ընդունման բաց կանչ «Հրդեհների կանխարգելում» անվանակարգի համար։

Հայտերի ուղարկման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է։ «Հրդեհների կանխարգելում» անվանակարգի համար ողջունելի է ներկայացնել մարդածին և բնական անտառային հրդեհների մասին, այդպիսի հրդեհները կանխարգելող և հետևանքները ներկայացնող, ինչպես նաև՝ դրանց առաջացման պատճառները ցուցադրող ֆիլմեր, որոնք պետք է թողարկված լինեն ոչ ուշ, քան 2019թ․-ի հոկտեմբերը։

Փառատոնի 10-ամյակի համար ընտրվել է «էկոհամակարգի վերականգնում» թեման, ինչի նպատակն է ցուցադրել, թե որքան հրաշալի աշխատանքներ են կատարվել այս ուղղությամբ, բարձրացնել մարդկանց իրազեկվածության աստիճանը, ինչպես նաև ապագա սերնդի մոտ ցանկություն արթանացնել մասնակցելու վերականգնման աշխատանքներին։