«Հանրապետություն» կուսակցության հայտարությունը

«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ ստեղծվել է պատային իրավիճակ. այլևս ոչ Գլխավոր շտաբը կարող է հրաժարվել իր հայտարարությունից, ոչ վարչապետը՝ իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ հրավիրելու կոչից:

Ուստի այս պայմաններում կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զգոնություն ու զսպվածություն և մնալ Սահմանադրության ու օրինականության շրջանակներում, համատեղ որոնել իրավիճակից դուրս գալու տրամաբանական ելքեր՝ չմոռանալով, որ պատերազմը ավարտված չէ և ամեն պահ կա վերսկսման վտանգը՝ անկանխատեսելի հետևանքներով մեր պետության ու ժողովրդի համար:

Մենք մեր ողջ ներուժը կներդնենք իրավիճակի լիցքաթափմանը և խնդրի հնարավորինս անվնաս հանգուցալուծմանը: