Շիրակի մարզում 41-ամյա տղամարդը առվակից ձուկ բռնելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է.Shamshyan

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Այդ օրը «Ամասիա» ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Ամիասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Ամիասիա գյուղի բնակիչ Արամ Խաչատրյանը և հայտնել, որ Ձորակերտ գյուղի մոտ՝ առվակի ափին տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները առվակի ափին հայտնաբերել են Ամասիա գյուղի բնակիչ 41-ամյա Նորայր Խաչատրյանի դին։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս առվակի ափին ձկնորսական կարթով անզգուշաբար կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով էլեկտրահարվել և տեղում մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի ձախ ձեռքի ափի մեջ հայտնաբերվել է այրված վերք։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։