Երեկ 766, այսօր 195 նոր դեպք. Ինչու՞ է թիվը շեշտակի նվազել

Այսօր ներկայացված տվյլաների համաձայն, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք, ապաքինվել է ևս 85 մարդ: Հիշեցնենք, որ երեկ հայտնաբերվել էր 766 նոր դեպք։ Հունիսի 8-ին նոր հայտնաբերված վարակակիրների թիվը շեշտակի նվազել է, քանի որ լաբարատորիան երեկ չի աշխատել։
«Հունիսի 7-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը, չի աշխատել։

Լաբորատորիայում իրականացվել են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ»,-նշված է պաշտնական հաղորդագրության մեջ։