Դավիթ Խաժակյանը ՀՔԾ կներկայացնի պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով նոր փաստաթուղթ

Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարգելի լրագրող գործընկերներ,

Այսօր 15:00 լինելու եմ ՀՔԾ-ում` հրապարակելու պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով ՆՈՐ փաստաթուղթ, որից հետո կներկայացնեմ այն քննող մարմնին:

Քրեական գործի հարուցման հարցը որոշվելու է սեղմ ժամկետում` տոն օրերի ընթացքում ուստի այս փաստաթղթի հրապարակումը էական ազդեցություն կունենա գործի համար:

Հասկանում եմ, որ տոնական տրամադրություններ են, սակայն չեմ կարող թույլ տալ, որ օրինականության գնացքը կրկին գնա մեր կողքով»: