ՌԴ-ից ժամանած նեյրովիրաբույժը մի շարք հետազոտություններ ու նեյրովիրաբուժական միջամտություններ է իրականացրել Արցախում. ԱՀ ԱՆ

ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում սեպտեմբերի 1-ից 4-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բժիշկ-նեյրովիրաբույժ Ավետիք Մարտիկյանի կողմից իրականացվել են հետազոտություններ, խորհրդատվություններ և նեյրովիրաբուժական միջամտություններ։

Մասնագետի կողմից կատարվել է 4 ողնաշարի միջողային սկավառակի ճողվածքահատում, 160 խորհրդատվություն և 20 բլոկադա (ցավազրկման նպատակով)։ Նմանատիպ այցերը կրելու են շարունակական բնույթ: