Աֆղանստանում բուն իրադարձությունները թերեւս նոր են միայն սկսում․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱՄՆ համար իսկապե՞ս անակնկալ էր Թալիբների «բլից-կրիգը»: Հիշենք, թալիբների հետ առաջինը պայմանավորվել է ԱՄՆ՝ դեռեւս Թրամփի ժամանակ: Եվ ո՞վ գիտե, թե ինչ ամբողջական բովանդակություն են ունեցել այդ պայմանավորվածությունները կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ իմաստով:

Իհարկե,, էստեղ կարող ենք փոքր ինչ վերափոխել եւ ասել՝ «պայմանավորվում է նա, ով վերջինն է պայմանավորվում» :)) բայց, բոլոր դեպքերում չմոռանանք ԱՄՆ-Թալիբան առաջին պայմանավորվածությունը Կատարում:

Անշուշտ, չունենալով հանգամանալից տեղեկատվություն, մեր որեւէ կարծիք դառնում է խիստ սուբյեկտիվ ու հարաբերական, ինչպես ԱՄՆ ձախողման, այդպես էլ հակառակի իմաստով: Բայց, արդյո՞ք Նահանգները իրական քաղաքականության ռեժիմում խորապես դրել էին Աֆղանստանը փոխելու խնդիր, թե՞ 20 տարի «փակել» էին Աֆղանստանը այլ «մուտքերի» համար եւ ներսում Աֆղանստանի «վերափոխման» առերեւույթ գործընթացի խորքում ձեւավորում էին «պրոքսի հեռակառավարման» մեխանիզմներ:

Գուցե հնչում է կոնսպիրոլոգիական տոնայնության մեջ, բայց խոշոր քաղաքականությունը այնքան էլ պարզ երեւույթ չէ միայն թերթերի էջերով չափելու համար:

Պարզ է թերեւս մի բան, որ Աֆղանստանում բուն իրադարձությունները թերեւս նոր են միայն սկսում»: