Հոսանքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն․Արցախի ԱԻՊԾ

Քանի դեռ Արցախում բացակայում է բնական գազի մատակարարումը, իսկ եղանակային այս անբարենպաստ օրերին բնակարաններն ու հիմնարկ-ձեռնարկությունները ջեռուցում ենք էլեկտրաէներգիայով, գերծանրաբեռնված հոսանքի, դրա հաճախակի տատանումների և կարճ միացումների պատճառով, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն իսկ գրանցվել են հրդեհի դեպքեր, որոնց հետևանքով լուրջ վնասներ՝ բարեբախտաբար չեն գրանցվել:

Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Ներքին գործերի նախարարության հորդորում է.

Հոսանքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն, հաճախակի ստուգել ջեռուցող համակարգերի և տաքացուցիչ սարքերի աշխատունակությունը:

Մեր պատասխանատվությամբ բացառենք անվերահսկելի աղետները, պահպանենք մեր ընտանիքի անդամների կյանքն ու առողջությունը, հասարակության և պետության շահերը: