Լայնածավալ մշտադիտարկումներ հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների այսօրվա լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում արձանագրել են մինչ այդ չգրանցված դրական իրավիճակ. մարզերում դիտարկված ընկերություններում խախտումներ չեն հայտնաբերվել:

Սննդի ոլորտի բիզնես ներկայացուցիչները նաև Երևանում են դրսևորել պատասխանատվություն և զգոնություն ՀՀ պարետի՝ կորոնովիրուսի կանխարգելմանն ուղղված որոշումների պահանջների պահպանման հարցում:

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ արձանագրել են միայն Վահագնի թաղամասում գործող հանրային սննդի կետում, որտեղ որոշ սեղանների վրա չեն եղել ախտահանիչ միջոցներ, սանհանգույցում բացակայել է փակ աղբամանը օգտագործված դիմակների համար, չի վարվել ախտահանման գրանցամատյան. պարետատուն կներկայացվի կասեցման միջնորդություն:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։