Եվրոպացի դիտորդներն այցելել են ադրբեջանական կրակոցից վնասված Տեղ գյուղի բնակչի տուն. «Ազատություն»

Եվրոպացի դիտորդներն այսօր այցելել են ադրբեջանական կրակոցից վնասված Տեղ գյուղի բնակչի տուն։

Մուրադ Ղավալբաբունցի մայրը ապրլիլի 7-ի գիշերը ադրբեջանական կրակոցներից փրկվել է հարսի՝ տեղափոխություններ անելու «խասյաթի շնորհիվ»։

Ղավալբաբունցն այսօր «Ազատության»-ը պատմեց, որ տարեց մոր մահճակալը իր կինը՝ Լուսինեն, տեղափոխել էր պատուհանի տակից։ Գիշերը, երբ ադրբեջանցները սկսել են կրակել, Մուրադի ընտանիքը քնած է եղել, ավտոմատի պարկուճը կոտրել է տան պատուհանն ու ներս ընկել։

«Մի երկու օր առաջ ենք էդ կառավաթը լուսամուտից քաշել էն կողմ, հարսի խասյաթն ա, հա պիտի տեղափոխություն անի՝ մի օր նենց ա տանում, մի օր նենց», – ասաց Ղավլաբաբունցը՝ նշելով, որ եթե իր կինն էդ տեղափոխությունն արած չլիներ՝ անկողինը քաշած չլիներ, ապակիները մոր վրա էին թափվելու, վնասեին։

Մուրադը ասաց, որ պարկուճը գտել է առավոտյան՝ հին պատուհանի արաքից, ոստիկաններն էլ եկել ու այն փորձաքննության են տարել։ Կրակոցները, նրա խոսքով, 5-10 րոպե են տևել։

«Տարբեր տեղերից կրակոցներ էին՝ մեկ գյուղի տակից, մեկ վերևից, իրենք բարձր դիրքերում են։ Մեր տունը կարող ա մեկ կիլոմետր լինի բարձր, որ կրակել են, թուլացել ընկել ա, լուսամուտին կպել ա մտել շենքի մեջ», – պատմեց Մուրադ Ղավալբաբունցը։