Հայկ Մարությանի որոշմամբ երեք դպրոցներում տնօրեններ են նշանակվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 1-ին և հոկտեմբերի 29-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երևանի երեք դպրոցներում տնօրեններ են նշանակվել։ Որոշուման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Խաչատուր Սամուելյանի անվան հ.47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. հոկտեմբերի 19-ի (հ.3 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունն (20.10.2021թ.) ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 28.10.2021թ. h.12/134708 զեկուցագիրը`

1. «Երևանի Խաչատուր Սամուելյանի անվան հ.47 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Հերմինե Սամվելի Նալբանդյանի հետ 2021 թվականի նոյեմբերի 1-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (01.11.2021թ.-01.11.2026թ.):

2. «Երևանի Խաչատուր Սամուելյանի անվան հ.47 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Անահիտ Ալեքյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։

Մյուս որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Գևորգ Չաուշի անվան հ.188 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. հոկտեմբերի 18-ի (հ.3 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 26.10.2021թ. h.12/12/134707 զեկուցագիրը`

1. «Երևանի Գևորգ Չաուշի անվան հ.188 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Վարդիթեր Սեդրակի Խաչատրյանի հետ 2021 թվականի նոյեմբերի 1-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (01.11.2021թ. – 01.11.2026թ.):

2. «Երևանի Գևորգ Չաուշի անվան հ.188 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Նարինե Բասոյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։

Հոկտեմբերի 29-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի հ.186 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. հոկտեմբերի 14-ի (հ.4 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունն (14.10.2021թ.) ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝26.10.2021թ. h.12/132846 զեկուցագիրը`

1․ «Երևանի հ.186 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Մարինե Հենրիկի Քոչարյանի հետ 2021 թվականի հոկտեմբերի 28-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (28.10.2021թ.–28.10.2026թ.):

2․ «Երևանի հ.186 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Մելանյա Սաշայի Հուսեփյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։