Ադրբեջանին ԵԽԽՎ-ում փռեցին ասֆալտին, ծեփեցին պատերին. Նաիրա Զոհրաբյան

Հեղինակ MediaLab

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ստրասբուրգում քննարկեցինք Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցն ու մեր հարեւան երկրին ԵԽԽՎ-ում փռեցին ասֆալտին։

Ադրբեջանցի Սամեդը մի լալահառաչ շոու կազմակերպեց, թե ինչ իրավունքով են հայ պատգամավորները ընդհանրապես խոսում եւ ո՞վ է Եվրոպայի խորհուրդը, որ քննարկի Ադրբեջանին։ Շոուն, սակայն, փառահեղորեն տապալվեց, Ադրբեջանին ուղղակիորեն փռեցին ասֆալտին, ծեփեցին պատերին՝ հիշելով խավիարից մինչեւ ադրբեջանական կոռուպցիոն լվացքատուն, վերջում էլ ձայների առավելագույն մեծամասնությամբ ընդունելով քաղբանտարկյալների մասով բանաձեւը։

Առաջին անգամ վերջին շատ երկար տարիների ընթացքում Ադրբեջանին չհաջողվեց տապալել քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցը։ Ադրբեջանական խավիարը, գոնե այս պահին, Եվրոպայի խորհրդում դադարել է գործոն լինելուց։ Եվ դա փաստ է»։