Անրի Վարդանյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Անրի Վարդանյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:

Այս մասին տեղեկացանք e-gov.am կայքէջից:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` Արեն Եղիազարյանը ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: