Եվս 200 000 դրամով էլ Հովիկ Աղազարյանը կպարգևատրի

Ազգային ժողովի «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Յուրաքանչյուր քաղաքացի, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կպարգևատրվի 500000 դրամով՝ ընտրակաշառքի հետ կապված տեսագրություն ներկայացնելու համար, ընկերներիս ու իմ կողմից ստեղծվող հիմնադրամի կողմից կպարգևատրվի ևս 200 000 դրամով»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 500 հազար դրամ պարգև: