Շախմատի կանանց ԵԱ-ի 9-րդ տուրում հաղթանակ է տոնել Հայաստանի երկու ներկայացուցիչ

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները:

Առաջատարների շարքում գտնվող Մարիա Գևորգյանը պարտություն է կրել, Հայաստանի երկու ներկայացուցիչներ` Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը մրցել են միմյանց հետ, պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Հաղթանակ են տոնել Աննա Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Էլինա Դանիելայնը, Մարիա Գևորգյանը, Լիլիթ Մկրտչյանը ունեն 6,5-ական միավոր և առաջատարից ետ են մեկական միավոր: