«Հայելի խմբագրության դեմ հարձակումը պիտի վերջինը լինի, իսկ հարձակվողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»․Լևոն Բարսեղյան

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Բացարձակ մերժելի բան է լրատվամիջոցի վրա հարձակումը, որքան էլ այդ լրատվամիջոցի լրատվությունը կամ հաղորդածը, կամ խմբագրի կամ հիմնադրի մտքերը անընդունելի, կամ տհաճ լինեն այս կամ այն խմբի, մեծամասնության կամ փոքրամասնության համար:

«Հայելի» խմբագրության դեմ հարձակումը պիտի վերջինը լինի, իսկ հարձակվողները պետք է պատշաճ պատասխանատվության ենթարկվեն արածների համար, խուլիգանության հոդվածով»։