ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է ՌԴ-ում գտնվող «Միրատորգ»-ի գենետիկական սելեկցիայի կենտրոն

Մարտի 4-ին աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի հետ այցել է «Միրատորգ» ագրոարդյունաբերական հոլդինգ և «Միրատորգ»-ի գենետիկական սելեկցիայի կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը. տեղեկացնում են գերատեսչությունից:

Կենտրոնը մշակում է շուրջ 1 մլն հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք եւ ունի 1 մլն խոշոր ու 3 մլն խոզի գլխաքանակ։

ԵԱՏՄ անասնաբուծության մեջ ԴՆԹ տեխնոլոգիաների հետազոտման և գործնական կիրառման ռուսական խոշորագույն «Միրատորգ» ագրոարդյունաբերական հոլդինգի գենետիկական սելեկցիայի կենտրոնն ունի տարբեր տեսակների կենսաբանական նմուշների գենոտիպավորման լայն հնարավորություններ և կարող է լուծել յուրահատուկ գենետիկ բազայի ստեղծման խնդիրները՝ Միության երկրներում անասնաբուծության ոլորտում արտադրողականության՝ կաթնատվության, մսատավության բարձրացման նպատակով։

Անցումը գենետիկական սելեկցիայի կապահովի գենետիկ առաջընթացի արագացում, թույլ կտա ստեղծել տոհմային անասնաբուծության որակապես նոր համակարգ՝ հաշվառման, վերահսկողության, ցուցանիշների որոշման արդիականացված գործընթացով: