Ժամանակավորապես կփակվի Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող ուղեանցը.քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող ուղեանցիյի նորոգման (դեֆորմացիոն կարերի վերանորոգում) աշխատանքները:

Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, գործընթացի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 5-ին, ավարտը՝ հոկտեմբերի 25-ին: «Այդ ընթացքում էստակադայի երթևեկությունը կշրջանցվի ստորև ներկայացրած սխեմային համապատասխան:


Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: