Արդյոք ՀՔԾ-ում քրգործ կհարուցվի՞ BBC-ի հրապարակումից հետո

Արդյոք ՀՔԾ-ում քրգործ կհարուցվի՞ BBC-ի հրապարակումից հետո
Արդյոք ՀՔԾ-ում քրգործ կհարուցվի՞ BBC-ի հրապարակումից հետո

BBC-ի ռուսական ծառայության «Ո՞վ է 2008թ. Երևանում կրակել ցուցարարների վրա. քննությունը մատնացույց է անում Ղարաբաղից ջոկատի վրա» վերնագրով հոդվածում նախաքննական նյութերին հղում անելու հանգամանքով արդյոք Հատուկ Քննչական ծառայությունում կհարուցվի քրեական գործ՝ Factor.am-ը փորձել է պարզել ՀՔԾ լրատվական ծառայությունից։

Ի պատասխան լրատվամիջոցի հարցման՝ ՀՔԾ-ից հայտնել են․

«ՀՔԾ֊ում արդեն իսկ կա հարուցված քրեական գործ՝ նախաքննության տվյալների հրապարակումների առթիվ»։

«Ճշտող հարցին՝ իսկ արդեն հարուցված քրգործի շրջանակում կուսումնասիրվեն BBC ռուսական ծառայության տիրապետման տակ հայտնված նութերի հետ կապված հանքամանքները, ՀՔԾ-ից ասացին, որ այս պահին այդ հարցի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն չեն կարող փոխանցել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ այս ծառայությունը քրեական գործ հարուցեց այն բանից հետո, երբ մամուլը հրապարակեց 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքները»,-նշում է աղբյուրը։