Գերմանիայում և Ավստրիայում կրկին ջրհեղեղներ են․ հզոր պտտահողմը վնասել է բազմաթիվ տներ

Գերմանիայում և Ավստրիայում երկարատև անձրևները ջրհեղեղների և սողանքների պատճառ են դարձել, իսկ ուժեղ պտտահողմը վնասել է մոտ 50 տուն: Հաղորդում է The Watchers- ը:

Գերմանիայում մեկ մարդ մահացել է, ևս մեկն անհետ կորել է այն բանից հետո, ինչ անսպասելի ջրհեղեղը նրանց քշել է Դժոխքի հովտում գտնվող կամրջից, որը հայտնի զբոսաշրջային վայր է Բավարիայում: Գերմանիայի հյուսիսում արտակարգ դրություն է հայտարարվել այն բանից հետո, ինչ պտտահողմը վնասել է Ստորին Սաքսոնիայի Գրոշեյդե գյուղի ավելի քան 50 տուն:

Քամին պոկել է տների տանիքները, կողաշրջել մեքենաներ և արմատախիլ արել ծառեր: Իսկ Ավստրիայում սողանքների պատճառ դարձած հորդառատ անձրեւներից հետո առնվազն 4 մարդ վիրավորվել է, իսկ սեփական ավտոմեքենաներում խցանված մոտ 100 մարդ փրկվել է: Ճանապարհները և երկաթգծերը հեղեղվել են ջրով:

Աղբյուր՝ Factor.am