Չշփվել կաշառակերի հետ. Արամ Աբրահամյան

Չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի միջին կարգի պաշտոնյա ձերբակալվել է, իսկ մի քանիսն ազատվել աշխատանքից, մարդկանց մեծ մասը վստահ է, որ այդ պայքարը կրում է իմիտացիոն բնույթ: Իսկ իմ կարծիքով՝ պետք է ոչ թե գուշակություններ անել՝ «հավատում եմ-չեմ հավատում», այլ գործել: Եվ դա վերաբերում է ոչ միայն բարձրագույն իշխանավորներին, այլեւ մեզ՝ շարքային քաղաքացիներիս: Երբ մեզնից կաշառք են շորթում, մենք չենք բողոքում երեք պատճառով՝ 1. չենք հավատում, որ իրավապահներն այդ դեպքով լրջորեն կզբաղվեն, 2. վախենում ենք, որ կաշառակեր չինովնիկը մեզանից վրեժ կլուծի, 3. հոգու խորքում արդարացնում ենք նրան՝ դե, մարդը ընտանիք է պահում: Եթե այդ հոգեբանական կաղապարը չկոտրվի, մեզ չի փրկի ոչ մի նախագահ եւ ոչ մի վարչապետ: Կարդալ ավելին