Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանային անցակետը առաջիկայում կփակվի: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։
Նա հայտնել է, որ Երեւանը դիմել է ռուսական կողմին՝ ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը դուրս բերելու խնդրանքով:
«Միևնույն ժամանակ, Հայաստանը մեզ դիմեց խնդրանքով, ի թիվս այլոց, փակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը, ինչը, ըստ էության, կանենք մոտ ապագայում», – ասել է Բորտնիկովը՝ ֆեդերացիայում լիագումար նիստում։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ռուս սահմանապահները մնում են երկրում և հայկական կողմի խնդրանքով կպահպանեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանը։



















