ՀՀ առաջին նախագահի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս: Այդ մասին տեղեկացրել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Նախագահ Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ», -հայտարարել է նա: